Սերժ Սարգսյանի գերասենյակը պատասխանել է Փաշինյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում արած հայտարարություններին․

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում: Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»,- ասված է արձագանքում։

Ավելի վաղ Փաշինյանի հնչեցրած մտքերին անդրադարձել էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Մեկնաբանել