Գլխավոր Լրահոս

Պղնձամոլիբդենայինի աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Պղնձամոլիբդենայինի աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Որոշումը հունիսի 21-ին հրապարակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։

Դատարանը բավարարել է Հուսեյն Ախունդովին 20 տարվա ազատազարկման դատապարտելու դատախազի պահանջը։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսոյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովն ավելի վաղ դատապարտվել էր 11,5 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում