Առանց կողմերի քաղաքական կամքի` ԼՂ խնդրի լուծումն անհնար է. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն անհնար է` առանց կոնֆլիկտում ներգրավված կողմերի քաղաքական կամքի, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Մենք կարող ենք օգնել, սակայն առանց կողմերի քաղաքական կամքի` առաջ շարժվել չենք կարող»,- ասել է Մոնյեն:

Դեսպանը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման հիմնական թեմաներից է եղել:

«Չի կարելի ասել, որ Ֆրանսիան ակտիվ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին երկու հանդիպումները Ադբրեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ տեղի են ունեցել Փարիզում»,- ասել է նա:

Մեկնաբանել