Հայաստանն Արցախին 2,9 միլիարդ դրամի չափով նոր վարկ կտրամադրի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 22-ի նիստի օրակարգում։
Ըստ հիմնավորման՝ վարկը տրամադրվում է հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:
Միջպետական վարկն անտոկոս է։