Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։
«ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ցամաքային զորքերի հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։