ՊՆ մեքենան շրջվել է. կա 1 զոհ, 8 վիրավոր

Սեպտեմբերի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ.` ժամը 00:20-ին, «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:

Շարքայիններ՝Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 25.09.2012թ.  հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: