Ռունին պատրաստ է խաղալ ծանր վնասվածքից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է մասնակցել է Լիգայի գավաթի շրջանակներում «Նյուքասլի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը: Հաղորդում է Daily Star-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դեռ չի որոշել, թե արդյոք Ռունին կմասնակցի վաղվա հանդիպմանը, թե ավելի լավ կլինի նրան պահել «Տոտենհեմի» հետ խաղի համար, որը կկայանա սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» հետ խաղում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com