Կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում որոշ ժամանակ հնարավոր էր մեղմել ապրանքների սղությունը ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով իրականացվող փոխադրումների միջոցով, բայց հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է դեպի Արցախ բոլոր հումանիտար փոխադրումները, ինչի պատճառով այժմ Արցախում ապրանքների ու դեղորայքի խիստ պակաս կա։ Կտրոնով ապրանքներ չկան վաճառքում։ Մթերային, կենցաղային խանութներում արդեն առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ պարզապես չկան։ Դեղատներում էլ դեղերն ու մանկական կերերը գնալով սպառվում է։
Արցախ․ առաջնային ապրանքների ու դեղերի պակասը կրիտիկական է
Post navigation
Posted in: