Սաֆարովի գործը անցյալում է. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

Սաֆարովի գործը անցյալում է, և մենք պետք է դեպի ապագա նայենք: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, հաղորդում է vesti.az-ը: Մեկնաբանելով Եվրախոհրդարանի՝ Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը՝ Կոբիան նշել է, որ Եվրախորհրդարանը անկախ կառույց է  և այս կամ այն հացի շուրջ իր կարծիքն արտահայտելու իրավունք  ունի: «Երբեմն մենք կիսում ենք նրա տեսակետը, երբեմն՝ ոչ», -ասել էԿոբիան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը դատապարտող բանաձև է ընդունել`այդ քայլը դիտարկելով որպես վարքագիծ, որը կարող է առավել սրել հայ – ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումն ու անջրպետը երկու ժողովուրդների միջև: Բանաձևը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները։