ԼՂՀ նախագահը նոր խորհրդական-ԱԺ ներկայացուցիչ ունի

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նշենք, որ Վասիլի Աթաջանյանը եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը: