Սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը: Այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում 2012թ. իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013թ. ծրագիրը:
Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաև նաև համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջև: