Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հաղորդում է վարչապետի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
«Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։