2023-ի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
«Նախարարը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է նաև ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։