«Ազգային հիփոթեքայինը» ներգրավվել է 500 մլն դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերության» անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխում՝ 500 մլն դրամ ծավալով: Ընկերության պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 ամիս է, ներկայացված պահանաջարկը՝ 755 մլն դրամ։ Ըստ բորսայի հաղորդագրության՝ միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,55 %, կտրման եկամտաբերությունը՝ 9,75%:

«Ազգային հիփոթեքային ընկերության» տնօրեն Մհեր Եդիգարյանը ՍիվիլՆեթ-ին ասաց, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգավված միջոցներն ուղղվելու են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

«Ազգային հիփոթեքային ընկերության» պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը եղել է անցած տարվա հոկտեմբերի 24-ին՝ 1 մլրդ դրամ ծավալով և այս տարվա հունիսի 7-ին՝ ևս 1 մլրդ ծավալով։ Երկու տեղաբաշխումների միջին եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար՝ 9,38% և 8,84%։

Մեկնաբանել