Յուրա Մովսիսյանը` Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի ավարտին Eurosport-ը ներկայացրել է տուրի խորհրդանշական հավաքականն ու հերոսներին, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի և«Կրասնոդարի» հարձակվողՅուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Մովսիսյանը 2 գոլ խփեց«Մորդովիայի» դարպասը, իսկ «Կրասնոդարը» հաղթեց 6:1 հաշվով:
 
«Տուրի հերոսները.
 
Յուրա Մովսիսյան («Կրասնոդար»)
 
Հարված դարպասին` 7 (4 դիպուկ)
 
Գոլ` 2
 
Գնդակի համար պայքարում հաղթել է 13 անգամ (45 %)
 
Հայ հարձակվողը «Մորդովիայի» հետ խաղում դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ գործնականում հավասերեցրեց անցկացրած խաղերի և խփած գոլերի թիվը: Յուրա Մովսիսյանը, հակառակ բազմաթիվ կանխատեսումների, նոր մրցաշրջանը սկսեց նույն թիմում, սակայն չդադարեց իր տաղանդով տարբերվել ընդհանուր թիմից` փոթորիկ բարձրացնելով յուրաքանչյուր պաշտպանական գոտում: Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարը» նրա գոլերի շնորհիվ արդեն հաղթել է «Լոկոմոտիվին» և «Ռուբինին»:
 
Ասում են` ԲԿՄԱ-ն շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով: Միակ պատճառը, որ Մովսիսյանը դեռևս հանդես է գալիս մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող թիմի կազմում, թերևս, կարող է լինել նրա ոչ այնքան ստաբիլ խաղը: Այդուհանդերձ, վերջին 2 ամսում Յուրայի անցած ճանապարհը գործնականում կատարյալ է: Ինչպես ասում են` մեկնարկը տրված է»,- գրում է Eurosport-ը:
 
Մարզական գործընկեր` SportArmenia.com