Պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանն Արցախում կիրառել է ԱԹՍ և հրետանի, հայկական կողմն ունի չորս զոհ։
«Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար»,- նշում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
Պաշտպանության բանակն ավելի ուշ հրապարակել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները՝
Արմո Աբգարյան,
Սամվել Թորոսյան,
Երվանդ Թադևոսյան,
Գագիկ Բալայան: