Պաշտպանության բանակը հրապարակել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները՝
Արմո Աբգարյան
Սամվել Թորոսյան
Երվանդ Թադևոսյան
Գագիկ Բալայան
Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև կիրառել է ԱԹՍ-ներ։ Հակառակորդի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: