Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի արգելափակված մնալ, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա 4 զոհ: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա»,- Թվիթերի իր էջում գրել է Փաշինյանը:
Urging intl community to take practical steps to ensure rights & security of #NagornoKarabakh people. Meanwhile #LachinCorridor remains illegally blocked, tonight as result of Azerbaijani attack w/use of UAVs there are 4 casualties. High risk of destabilization in #SouthCaucasus.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 28, 2023
Հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև կիրառել են ԱԹՍ-ներ։ Հակառակորդի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։