Ռուսաստանը հաստատել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման արձանագրության նախագիծը

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի մասին արձանագրության նախագիծը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի հաղորդագրությունը: 

Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ և ըստ ձեռք բերած համաձայնության` ՌԴ կառավարության անունից ստորագրել արձանագրութունը՝ առանց դրանում սկզբունքային փոփոխություններ կատարելու:

Արձանագրությունը ներառում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման 30 դրույթ: Բացի այդ` արձանագրության` ուժի մեջ մտնելուց հետո ցուցակում ներառված 10 դրույթները պետք է հանձնվեն Հայաստանին` ընդունում-հանձնում ակտի շրջանակում: