ԵՄ-ն 6,5 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղական վայրերում կայուն էներգիայի համար

Հայաստանի ու Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է կնքել «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» դրամաշնորհային համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է 6,5 միլիոն եվրոյի տրամադրում ՀՀ-ին։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 29-ի նիստի օրակարգում։

Համաձայնագրի նպատակներն ուղղված են Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը:

«Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս շրջաններում՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել