Վ. Դալլաքյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007թ. oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ.

1. Վիկտոր Դալլաքյանին նշանակել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

2. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրությունում: