Ադրբեջանցիները կրակել են Արցախում գյուղաշխատանքներ անող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, տուժածներ չկան։

«Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ն տեղեկացնում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մեկնաբանել