Աշխարհի ֆինանսական կենտրոնի տիտղոսը կրկին Լոնդոնին է շնորհվել

Լոնդոնը գլխավորել է բրիտանական Z/Yen Group ընկերության գլոբալ ֆինանսական կենտրոնների Global Financial Centres Index-12 սեպտեմբերյան վարկանիշը՝ պահպանելով առաջատարի իր դիրքը: Ցանկը եզրափակում է Աթենքը:

Վարկանիշը հրապարակվում է 2007-ից՝ տարեկան երկու անգամ։ Ընկերության փորձագետները աշխարհի քաղաքները գնահատում են հաշվի առնելով միջազգային շուկաներ մատչումը, ենթակառուցվածքների որակը, բիզնես կրթության մակարդակը, շուկայի ճկունությունն ու մրցունակությունը։ Վարկանիշն այս անգամ ներառել է 77 քաղաք:

Նախորդ՝ մարտյան վարկանիշի համեմատ առաջին չորս հորիզոնականներն անփոփոխ են մնացել: Այսպես, Լոնդոնին հաջորդում Նյու Յորքը։ Երրորդ հորիզոնականում Հոնգ Կոնգն է: Քառյակը եզրափակում է Սինգապուրը: Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրած Ցյուրիխը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է մեկ կետով։ Առաջին տասնյակում են նաև Սեուլը, Տոկիոն, Չիկագոն, Ժնևը և Տորոնտոն:

Ուշագրավ է, որ չինական Շանհայը լավագույն տասնյակից դուրս է մնացել՝ նախորդ վարկանիշի 8-րդ հորիզոնականի փոխարեն այս անգամ զբաղեցնելով 19-րդը։ Ֆինանսական կենտրոնների ցանկը եզրափակում է Աթենքը:

Վարկանիշում Մոսկվան զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը՝ մարտյան վարկանիշի համեմատ դիրքերը բարելավելով մեկ հորիզոնականով: Սանկտ Պետերբուրգն այս անգամ 70-րդն՝ նախորդ 73-րդի համեմատ:

Մեկնաբանել