Standard&Poor’s-ը իջեցրել է եվրոգոտու աճի կանխատսումը

Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը իջեցրել է 2012թ. և 2013թ. եվրոգոտում տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ գործակալության՝ 2012թ. Եվրոպայում ՀՆԱ-ն կնվազի 0,8%-ով՝ հուլիսի 0,7% կանխատեսման համեմատ: 2013թ. ՀՆԱ-ի աճը մոտ կլինի 0-ին՝ ավելի վաղ կանխատեսված 0,3% աճի համեմատ:

S&P-ն իջեցրել է նաև Իսպանիայի տնտեսության աճի կանխատեսումը. 2013թ. այս երկրում ՀՆԱ-ն 1,4% անկում է կանխատեսվում՝ ավելի վաղ կանխատեսված 0,6%-ի համեմատ:

Մեկնաբանել