Հայաքվե․ ստորագրահավաք՝ քրեականացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը

Հունիսի 29-ից Հայաստանում մեկնարկել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը, որի նպատակն է քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը։ Ըստ նախաձեռնողների՝ անհրաժեշտ է ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն, որ այս առաջարկությունը քննարկվի Ազգային ժողովում։ Հակառակ դեպքում, նախաձեռնողները նպատակ ունեն հանրաքվեով հասնել արդյունքի։ Նախաձեռնության անդամներն ավելի վաղ դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու համաձայնություն ստացել։ Ստորագրահավաքն իրականացվում է Երևանի վարչական շրջանների շենքերում և մարզերում։

Մեկնաբանել