Սիսիան, Դարբաս․ անձրևն ու կարկուտը մեծ վնաս են հասցրել համայնքին

Հունիսի 13-ին և 15-ին տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով մեծ վնասներ է կրել Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրը։ Շուրջ երկու ժամ տևած հորդառատ անձրևից վնասվել են մրգատու ծառերը, բանջարանաբոստանային կուլտուրաները և դաշտերը: Խափանվել են արևային ջրատաքացուցիչները, իսկ հեղեղը քշել տարել է դաշտերում գտնվող մանր եղջերավոր անասուններին: Անձրևի հետևանքով վնասվել են նաև տների տանիքները և անասնագոմերը: ՍիվիլՆեթն այցելել է գյուղ և լսել գյուղացիների մտահոգությունները, ծանոթացել բնական աղետի հետևանքներին:

Մեկնաբանել