Ամեն ինչ՝ կարծես մեր մասին

«Քաղաքականության  և տնտեսական կյանքի տգեղ երեսը՝ անամոթ կլանային կապիտալիզմ, որ քաղաքական այրերին և նրանց ընկերներին հնարավորություն է տվել խժռելու երկրի բնական պաշարների հսկայական պատառներ, հաճախ՝ միանգամայն անվճար: Այսօր նրանք այնքան զորեղ են, որ համատարած թալանում են երկիրը: Սկանդալի կենտրոնում կառավարության կողմից իր հետ փոխկապված գործարարներին նոր հանքեր շահագործելու իրավունքների տրամադրումն է»:

Ոչ, սա Հայաստանի մասին չէ: Սա Հնդկաստանի մասին է: Հատված է New York Times-ի հոդվածից:

Իսկ այս մեկի մասին ի՞նչ կասեք:

 «Խնդիրը ոչ թե մեր օրենքներն են, այլ այն, որ դրանք գործնականում ճիշտ չեն կիրառվում: Մենք կտեսնենք ժողովրդավարությունը, ես հարյուր տոկոս համոզված եմ, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Եթե յուրաքանչյուրս մեր լուման ունենանք ավելի արդար և քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում, դա ավելի արագ տեղի կունենա, իսկ եթե ամեն մեկս այս ամենին կողքից նայենք և ոչինչ չանենք, ժողովրդավարությունը ավելի դանդաղ կգա, բայց անխուսափելիորեն կգա: Իշխանությունները ուզենան, թե ոչ, միևնույն է, արևը ծագում է և մայր մտնում»:

Սա է՞լ Հայաստանի մասին չէ: Ոչ, ցավոք սա Չինաստանի մասին է: Այս տողերը Financial Times-ում գրում է չինացի կույր այլախոհ Չեն Գուանգչենգը, որը, փախչելով տնային կալանքից, իր տան պարսպի վրայից ցատկելիս կոտրել է ոտքը, մի կերպ հասել Պեկին, գաղտնի հայտնվել ԱՄՆ դեսպանատանը: Ներկայում նա Նյու Յորքի համալսարանում իրավագիտություն է ուսանում և հայտարարում է հայրենիք վերադառնալու մտադրության մասին:

Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կա:

Ինչպես երևում է, Հայաստանը մնացյալ աշխարհից առանձնապես տարբեր չէ: Կլանային կապիտալի՞զմ. խնդրեմ: Քաղաքական այրերը թալանում են երկի՞րը. խնդրեմ: Իշխանությունների հետ փոխկապված արտոնյալ գործարարնե՞ր. խնդրեմ: Օրենքները պատշաճ չեն կիրառվո՞ւմ. խնդրեմ: Եթե ոչ ոք ոչինչ չանի, փոփոխությունը շատ դանդաղ կլինի՞. խնդրեմ:

Բայց նաև, ինչպես Հնդկաստանը, այնքանով ենք ժողովրդավար, որ իմանում ենք ավելին, ցանկանում ենք ավելին և պահանջում ենք իրավունք ու արդարություն:

Արգենտինայից Հայաստան վերադարձած ընկերներիցս մեկն ասում էր, որ Հայաստանն այսքան դեպրեսիվ վիճակում երբևէ չէր տեսել:

Այժմ մենք պետք է դաս քաղենք չինական դասագրքից: Մենք պետք է ցատկենք մեր տունը շրջապատող պարիսպների վրայից: Մենք հատկապես պետք է ցատկենք մեր մտքի և ոգու շուրջ գտնվող պարիսպների վրայով:

 

JUST ABOUT THE SAME

“The ugly underside of politics and economic life: a brazen style of crony capitalism that has enabled politicians and their friends to reap huge profits by gaining control of vast swaths of the country’s natural resources, often for nothing. Today, politicians are so powerful; all together, they are looting the country. The scandal is centered on the opaque government allotment process that enabled well-connected businessmen and politicians to obtain rights to undeveloped coal fields.”

No, this isn’t about Armenia. It’s about India. From the New York Times.

And this?

“Our laws themselves are not the problem, the problem is that they are not properly enforced in real life. We will see democracy, I’m one hundred per cent sure – it just needs time. If everyone makes an effort to build a more just and civil society then it will come faster and if everyone stands by and does nothing, then it will come slower but is still inevitable. Whether the authorities wish it to or not, the dawn comes and the day breaks just the same.”

Is this about Armenia? No, unfortunately, this is about China. From the Financial Times quoting Chen Guangcheng, a blind dissident who escaped from house arrest, broke his foot when he jumped over a wall outside his home, reached Beijing, where he was smuggled into the US embassy, and is now studying law at New York University, vowing to return to China.

And Armenia?

Armenia, it turns out, is just like the rest of the world. Crony capitalism. Check. Politicians looting the country. Check. Well-connected businessmen. Check. Laws not properly enforced. Check. If everyone does nothing, change will be slow. Check.

But, also, like India, just democratic enough to know better, to want more, to claim what is right and just. 

A friend just returned to Armenia from Argentina says this is the most depressed she’s ever seen us. Now, we need to take a page out of China’s book. We need to jump over those walls around our houses. And around our minds and our spirit.

By Salpi Ghazarian