Թենիս՝ 65-րդ հարկում

ATP Malaysian Open, Kuala Lumpur մրցաշարի առաջատարներ իսպանացի Դավիդ Ֆերերը և արգենտինացի Խուան Մոնակոն թենիս են խաղացել Կուալա-Լումպուրի երկնաքերերից մեկի վրա: Ընկերական հանդիպումը տեղի է ունեցել Intermark առևտրի կենտրոնի 65-րդ հարկում:

«Շատ հաճելի է կրկին հայտնվել Կուալա-Լումպուրում: Ես արդեն երկու խաղացել եմ այստեղ, սակայն առայժմ տիտղոս չեմ նվաճել: Հուսով եմ, որ այս տարի ես հնարավորություն կունենամ այն նվաճելու, չնայած որ շատ ուժեղ մրցակիցներ են», – Ֆերերի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:

Իսկ Մոնակոն առաջին անգամ է մասնակցում այս մրցաշարին. «Սա իմ առաջին ելույթն է Կուալա-Լումպուրում, և ես երջանիկ եմ, որ կարող եմ ծանոթանալ քաղաքի հետ», – ասել է Մոնակոն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com