Ապաստարանից մինչև տարհանման ծրագրում. Վարդենիսի երիտասարդների արշավը

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում ապաստարանները կահավորված չեն, իսկ բնակչությունն անպատրաստ է։

Վարդենիսում երիտասարդները հունիսի 23-ին արշավ էին կազմակերպել այս խնդրով։ Նրանք ասում են, որ բնակչության պատսպարման և անվտանգության ապահովմանը պետք է պատրաստվել նախօրոք, հարկավոր է ակտիվ աշխատանքներ տանել պատսպարման, ռազմական գործողությունների ժամանակ առաջնային քայլերի ուղղությամբ։ Ըստ երիտասարդների՝ մարդկանց պետք է ներգրավել նաև քննարկումներում՝ հասկանալու, թե ինչ կարիքներ կան բնակավայրերում, խոցելի ինչ խմբեր կան, փորձել կազմակերպել ու ծրագրել տարհանման և պատսպարման մեխանիզմներ, կազմակերպել վարժանքներ։

Մեկնաբանել