Ուկրաինացի խելագար ռասիստներ կան, ովքեր սպառնացել են սպանել ինձ. Դևիդ Հեյ

Բրիտանացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Դևիդ Հեյը հերթական անգամ քննադատել է WBC տարբերակով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին` վերջինիս մեղադրելով դատարկախոսության մեջ:

«Ես երբևէ չեմ եղել Ուկրաինայում, բայց լսել եմ, որ սևամորթների համար այնտեղ հայտնվելը վտանգավոր է: Ուկրաինացի խելագար ռասիստներ կան, ովքեր սպառնացել են սպանել ինձ: Այսպիսով, միակ վայրը, որտեղ ես կարող եմ հաղթել Կլիչկոյին և ողջ հեռանալ ռինգից, դա Գերմանիան է:

Վիտալին բազմիցս հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի ինձ, բայց դա անհեթեթություն է: Ես չափազանց արագ, սեքսուալ և տաղանդավոր եմ, ուկրաինացի դանդաղ ռոբոտին պարտվելու համար:

Կարծում եմ` Հեյ – Կլիչկո դիմակայությունը գերծանր քաշային կարգում միակ մարտն է, որը հետաքրքիր է հանդիսատեսին: Ինձ չեն հետաքրքրում 50 թույլ մրցակիցների հետ մարտերը, ինչպես դա անում են Կլիչկո եղբայրները: Վիտալի Կլիչկոն ամբողջ աշխարհին ստում է, թե ինքը մենամարտում է ուժեղ մրցակիցների հետ, նա փորձում է խաբել RTL հեռուստաալիքին և երկրպագուներին, կարող եմ միայն ծիծաղել այս ամենի վրա»,- Հեյի խոսքերն է մեջբերում SportBild-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com