Վարչապետը կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում են վարչապետի գրասենյակից։

Բաթումում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Հայաստանի և Վրաստանի ղեկավարների երկկողմ վերջին հանդիպումը կայացել է այս տարվա հունվարին։ Երևանում Փաշինյանի և Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Մեկնաբանել