Հաագայի դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ փետրվարի 22-ի իր որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է 2023-ի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Միջազգային դատարանը հուլիսի 6-ին որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023-ի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով․ «Դատարանը գտել է, որ այս պահին չկա իր 2023-ի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։ «Դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր փետրվարի 22-ի … Continue reading Հաագայի դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ փետրվարի 22-ի իր որոշումը