Պլատինին ցանկանում է 2022 թ. Աշխարհի առաջնությունն անցկացնել ձմռանը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատմել է, թե ինչպես կարող է անցկացվել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Կատարում:

«Հուսով եմ, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռանը: Մենք պետք է Կատար մեկնենք այն ժամանակ, երբ այնտեղ առաջնությունն անցկանելու համար լինեն լավագույն պայմանները:
Հիշու՞մ եք, թե ինչ էր կատարվում ՀԱՀ-ում: Երեկոյան արդեն ցրտում էր, այդ պատճառով երկրպագուները մնում էին հյուրանոցներում:

Տասը տարվա ընթացքում մենք կարող ենք որոշել, թե ինչպես կանգնեցնել ազգային առաջնությունները մեկ ամսով: 2022թ. Աշխարհի առաջնությունը կարելի է անցկացնել նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում, իսկ ազգային առաջնությունները կարող են ավարտվել հունիսին, այլ ոչ թե մայիսին: Դա կարելի է ընդունելի համարել», – Պլատինիի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել