Եվրո 2012 ժամանակ շատերը մեղադրում էին Անգլիայի հավաքականին նախաձեռնությունը հակառակորդին զիջելու մեջ: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը համաձայն է դրա հետ, մասնագետը միաժամանակ գտնում է, որ իրենց խաղը հետզհետե բարելավվում է:
«Կարծում եմ վերջին խաղերում ցույց տվեցինք, թե ինչպիսին է լինելու մեր հավաքականի խաղային նոր փիլիսոփայությունը: Մենք պետք է ավելի շատ տիրենք գնդակին և գերիշխենք խաղադաշտում, ոչ թե սպասենք մրցակցի սխալներին»,- Հոջսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: