Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդրին։
«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ: Ինչպես Եվրամիությունը բազմիցս կրկնել է, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարումները վերականգնվեն առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։
Հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախի գազամատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ անջատել է այն:
A day that began with promise again ended in disappointment & frustration. As reiterated many times by the 🇪🇺, it is crucial that the flow of energy supplies be restored without restrictions, as well as the movement of people & goods via the Lachin corridor. 1/2
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 9, 2023
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ԼՂ հարցով ևս մեկ գրառում է կատարել․ «Պետք է սկսվի Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,- գրել է նա։
A genuine Baku-Stepanakert/Khankendi dialogue should start with the aim of providing alternatives to violence, build much-needed confidence and ensure dignity. The🇪🇺 looks forward to upcoming trilateral Brussels meeting with 🇦🇲 and 🇦🇿 leaders. 2/2
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 9, 2023
Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին: