Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի

Armenia Iran Nikol Pashinyan

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր դիվանագիտական առաքելությունը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Մինչ առաքելության մեկնարկը, Սոբհանին հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳՆ ղեկավարը, ըստ գործակալության՝ վերահաստատել է հարևան երկրների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու Թեհրանի քաղաքականությունը։

Աբբաս Զոհուրին օրերս ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նա դեսպան էր նշանակվել 2019-ին։

Մեկնաբանել