Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Վիշվանաթհան Անանդի հետ

Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2825.4) սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդի (2778.9) հետ: Շախմատիստները 35-ական քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը: Այս պահին Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր, իսկ Անանդը` 1:

Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (2701.1) – Մագնուս Կարլսեն (2837) և Սերգեյ Կարյակինին (2775.3) – Ֆաբիանո Կարուանա (2775.8) պարտիաները դեռ չեն ավարտվել:

Մեկնաբանել