Երկու հզոր պայթյուն Դամասկոսի կենտրոնում

Դամասկոսի կենտրոնում այսօր առավոտյան տեղի է ունեցել երկու հզոր պայթյուն։

Ինչպես հաղորդում է Սիրիայում BBC-ի թղթակիցը, առաջին պայթյունը տեղի է ունեցել սիրիական հեռուստատեսության գլխավոր շենքի մոտ։

Սիրիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրորդ պայթուցիկը գործի է դրվել Սիրիայի պաշտպանության նախարարության շենքի մոտ, սկսվել է հրդեհ։

Հնարավոր զոհերի մասին առայժմ չի հաղորդվում։

«Երկու պայթյունն էլ ահաբեկիչների ձեռքի գործն են»,- հաղորդում է սիրիական պետական մամուլը։

Նախօրեին Դամասկոսում կրկնակի պայթյուն էր տեղի ունեցել զինվորական վարժարանի շենքի մոտ․ զոհվել էին տասնյակ սպաներ։

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության երկու կողմերն էլ իրականացնում են հանցագործություններ, և դրան հարկ է վերջ դնել։

Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։