Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտադիր է սերտ համագործակցել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ

Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունն է հայտնել գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք է բերվել առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Մեկնաբանել