Դել Բոսկե. Գվարդիոլան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառել, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան ապագայում կարող է գլխավորել երկրի ազգային ընտրանին, տեղեկացնում է Marca-ն:

Պետք է նշել, որ Գվարդիոլայի ապագան հաճախակի է դառնում քննարկման առարկա: Երբ նա նոր-նոր էր թողել կատալոնական ակումբի իր պաշտոնը, Բրազիլիայում ակտիվ կերպով շրջանառվում էին հավաքականը գլխավորելու մասին լուրերը: Գվարդիոլան իր ապագայի վերաբերյալ հստակ մեկնաբանություններ չի տալիս:

«Կարծում եմ` Պեպը շատ համապատասխան որակներ ունի: Նա իսպանական ֆուտբոլի մի մասն է: Իսպանիայի հավաքականի համար Գվարդիոլան երբեք ուժերը չի խնայել»,-ընդգծել է դել Բոսկեն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com