Բակո Սահակյանն Ակնայում ծանոթացել է պահեստազորի ուսումնավարժական հավաքի անցկացմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր և տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը համարել է մեր պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարևոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:

ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: