LIVE. Արցախցիները՝ ռուս խաղաղապահների բազայի մոտ

Հուլիսի 14-ին համաժողովրդական շարժում սկսած արցախցիները առավոտյան ժամը 9:00-ին հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Շարժման մասնակիցները որոշել են գնալ Կարմիր խաչի գրասենյակ՝ պահանջելու իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այնուհետև նրանք գնալու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր՝ ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք։ Դրանից հետո արցախցիները կվերադառնան Վերածննդի հրապարակ և ամենօրյա ռեժիմով հավաքներ կիրականացնեն։

Մեկնաբանել