Կամերային նվագախումբը սկսում է իր հոբելյանական համերգաշրջանը

Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կսկսի իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը կներկայացնի «Ռուսական վարիացիաներ» ծրագիրը: Նվագախմբի կատարմամբ կհնչեն Անտոն Արենսկու «Չայկովսկու թեմայով վարիացիաները», Ֆելիքս Բլումենֆելդի «Վարիացիաներ ռուսական հայտնի թեմայով» և Ալեքսանդր Գլազունովի «Վարիացիաներ լարային նվագախմբի համար» և «Սաքսոֆոնի և լարայինների համար կոնցերտը»: Վերջին ստեղծագործությունը կհնչի երիտասարդ սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանի կատարմամբ:

Գլազունովի սաքսոֆոնի համար կոնցերտը ժամանակին իրական մարտահրավեր էր կոմպոզիտորի համար: Չնայած գործիքը ստեղծվել է 1840-ականներին` 1934-ին, երբ գրվել է կոնցերտը, սաքսոֆոնը դասական երաժշտական գործիքի համարում չուներ և դեռևս քիչ էր ծանոթ լայն ունկնդրին: Գլազունովն իր կոնցերտը գրել է ենթարկվելով գերմանացի սաքսոֆոնահար Զիգուրդ Ռաշեռի ճնշմանը, որը շատ է խնդրել կոմպոզիտորին այդ մասին:

Ցավոք, կոմպոզիտորին չի հաջողվել լսել իր ստեղծագործության կատարումը կյանքի օրոք: Այսօր Գլազունովի «Սաքսոֆոնի և լարայինների համար կոնցերտը» սաքսոֆոնի դասական երկացանկում է ընդգրկված:

Մեկնաբանել