Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը հաստատել է, որ ակումբի մարզաբազայում գողություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թալանվել են հանդերձարանները:
Այս պահին գործը քննում է ոստիկանությունը, որն արդեն առգրավել է տեսախցիկների կատարած տեսագրությունը: Հանդերձարանից գողացվել են վեց դրամապանակներ, ինը բջջային հեռախոսներ և մի քանի ժամացույցներ:
Հիշեցնենք, որ «կապույտների» մարզաբազայում առաջին անգամ չէ նման դեպք տեղի ունենում: Ավելի վաղ այնտեղ հսկայական դանակ էր հայտնաբերվել, ինչպես նաև նռնակ էր պայթել: Բացի այդ թիմի պաշտպան Էշլի Քոուլը բազայում կրակել էր ատրճանակից` վիրավորելով աշխատակիցներից մեկին:
Մարզական գործընկեր` SportArmenia.com