Պատերազմի մասին խոսակցությունները կեղծիք են. «ՀայաՔվե»-ի համակարգող

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կեղծիք է համարում իշխանության պնդումները, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դեմ օրինագծի ընդունումը նոր պատերազմի տանող ճանապարհ է: Եթե Ադրբեջանը ցանկանա հարձակվել Հայաստանի վրա, հատուկ առիթի կարիք չունի․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով՝ այս նախաձեռնության նպատակն է թույլ չտալ իշխանությանը ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս․ իրենք ընտրել են ստորագրահավաքով հարցը խորհրդարան ուղարկելու տարբերակը, որպեսզի հանրային ճնշում ապահովեն իշխանության վրա:

Մեկնաբանել