Իմ խոխեքը շրջափակման զոհն են․ Արցախում մահացած երկու երեխաների մայր

Վերա Նարիմանյանը իր երկու երեխաներին է կորցրել՝ երեքամյա Լեոյին ու վեցամյա Գիտային։ Վերան որոշ ժամանակ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի տանն էր ապրում․ հուլիսի 7-ին շաքարավազ ու ձեթ ստանալու համար գյուղից ոտքով գնացել է Մարտակերտ, որ մի քանի կիլոմետր հեռու է։ Արևոտ ու շոգ եղանակի պատճառով երկու երեխաներին տանն է թողել։ Երեխաները միայնակ հասել են Մարտակերտ, որտեղ և մեքենայի մեջ առավոտյան հայտնաբերվել են նրանց դիերը։ Նախնական տվյալներով՝ երեխաները մտել են մեքենա ու քնել նստարանին, մահացել մեքենայում բարձր ջերմաստիճանի պատճառով։

Մեկնաբանել