I♥ NY մակագրությամբ վարտիք Ահմադինեջադին՝ New York Post-ից

New York Post ամերիկյան թերթը որոշել է «ուրախացնել» Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, որը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու նպատակով:

Իրանի առաջնորդն իր ժամանակի մեծ մասն անց է կացրել Warwick հյուրանոցում: Հենց այնտեղ է ամերիկյան թերթի խմբագրությունն ուղարկել հրեական լավագույն խանութներից գնած նվերներով լի զամբյուղ: Նվերների շարքում էին I♥ NY մակագրությամբ վարտիք, Ազատության փոքր արձանիկ, փափուկ արջուկ, ամերիկյան դրոշով մագնիս, Old Jews Telling Jokes հրեական հումորիստական ներկայացման՝ 125 դոլար արժողությամբ տոմս, ինչպես նաև հրեական ավանդույթներն ու պատմությունը ներկայացնող նյույորքյան այն թանգարանների ցանկը, որոնց մեծ մասը նվիրված է Հոլոքոստին (Իրանի առաջնորդն այն հերքում է): Նվերներն ուղեկցվել են սեպտեմբերի 11-ի լուսանկարներով՝ «այն պատճառով, որ Ահմադինեջադը սիրում է հերքել 9/11-ի ահաբեկչության փաստը»:

Զամբյուղը հյուրանոցում անձամբ Ահմադինեջադին փոխանցել չի հաջողվել. անվտանգության աշխատակիցները վերցրել են  ծանրոցը, սակայն տվել են հասցեատիրոջը, թե ոչ՝ հայտնի չէ: