Ֆիլիպիններում կաթոլիկներին կասկածում են փղոսկրի մաքսանենգության մեջ

Ֆիլիպինների իշխանությունները հայտարարում են, որ հետաքննություն են սկսել կաթոլիկ եկեղեցու քահանաների նկատմամբ, որոնց կասկածում են աֆրիկյան փղոսկրի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու մեջ, հաղորդում է BBC-ն։

Կասկածվող երկու քահանաներն իրենց արդարացնելու համար հայտարարում են, որ փղոսկրից պատրաստված ատրիբուտների օգտագործումը լայն տարածում ունի կաթոլիկ եկեղեցիներում տարբեր երկրներում։

Նրանց խոսքով՝ այդպիսի առարկաները կաթոլիկ ծխերի պաշտոնական սեփականությունն են։

Սակայն Ֆիլիպինների շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավարը վստահեցնում է, որ գերատեսչությունն ունի տվյալներ փղի ժանիքների ապօրինի ներմուծման և դրանցից կրոնական ծեսերի համար պատրաստված առարկաների մասին, և արդեն վաղուց է՝ հետաքննություն է իրականացնում։

Ճիշտ է՝ հստակեցնում է նա, առաջին անգամ է, որ մաքսանենգության մեջ կասկածվում են եկեղեցականները։