Հուլիսի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ հիշեցնելու Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի մասին։ Ակցիան կրում էր «Մենք Արցախն ենք» խորագիրը։
Նախաձեռնության մասնակիցները մի քանի ժամ մնացին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, հետո նույն պահանջով շարժվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։