Յուրա Մովսիսյան. Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղում ութ գոլ է հեղինակել, «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում պատմել է ակումբի, իր առջև դրված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի հավաքականի մասին:

Յուրա, ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ սպասո՞ւմ էիք, որ9 տուրից հետո լավագույն ռմբարկուն կլինեք:

-Սպասում էի, որ ընթացիկ մրցաշրջանը պետք է ավելի լավ դասավորվի ինձ համար, քան նախորդը: Ես հարմարվել էի թիմում և թիմակիցներիս հետ ավելի լավ էինք իրար հասկանում: Նրանք էլ իրենց հերթին ավելի լավ են զգում իմ ուժեղ կողմերը: Ինձ շատ հաճելի է, որ իմ գոլերով ես օգնում եմ թիմին հաղթել:

Քանի՞ գոլ եք մտադիր գրանցել առաջնության ավարտին:

-Ես երբեք իմ առջև հստակ առաջադրանք չեմ դնում, թե հստակ այսքան գոլ պետք է խփեմ: Որքան կարողանամ, այդքան էլ կխփեմ: Ամենից առաջ թիմի հետաքրքրությունն ու հաջողություններն են:

Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակիցը Ռուսաստանիլավագույն ռմբարկուի մրցավազքում:

-Ռուսաստանի առաջնությունում հարձակվողների մակարդակը բավականին բարձր է, այդ պատճառով մի քանի անուններ կարող եմ թվել: Կառանձնացնեմ Ալեքսանդր Կերժակովին, Սամուել Էտո’Օին և Էմանուել Էմենիկեին:

Ի՞նչ խնդիրներ են դրված «Կրասնոդարի» առջև այսմրցաշրջանում:

-Մենք ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել յուրաքանչյուր հանդիպմանը և նախորդ տարվանից ավելի լավ արդյունք ցույց տալ: «Կրասնոդարը» տարեց տարի պետք է զարգանա ու առաջընթաց ապրի:

ԲԿՄԱից կրած պարտությունից հետո Սլավոլյուբ Մուսլինըհայտարարեց, որ «Կրասնոդարը» պայքարելու է գոյատևման համար,համամի՞տ եք:

– Հավանաբար այդ խոսքերն էմոցիաների պոռթկում են եղել: Մեր մարզիչը բավականին ծանր է տանում մեր յուրաքանչյուր անհաջողությունը: Նա բարկացած էր մեր վատ խաղից հետո: Չեմ կարծում, որ մենք պայքարելու ենք Ռուսաստանի ֆուտբոլի էլիտայում մնալու համար: «Կրասնոդարը» լավ մշակված խաղ ունի, ղեկավարությունը նույնպես բոլոր պայմանները ստեղծում է արդյունքների բարելավման համար, այնպես որ մեզ մոտ ամեն ինչ պետք է որ կարգին լինի:

-Ձեր նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բազմաթիվ եվրոպական և ռուսական ակումբներ: Ի՞նչ եք մտածում Ձեր ապագայի մասին:

-Անկեղծ լինեմ. դեռ ոչինչ չեմ որոշել ապագայիս վերաբերյալ: Ես գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ: Շատ եմ հարգում ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին և մեր երկրպագուներին, այդ պատճառով էլ մնում եմ «Կրասնոդարում» և մտադիր եմ հետագայում էլ օգտակար լինել թիմին:

-Ի՞նչ տպավորություն են թողնում թիմի նորեկներ Կոնատեն և Վանդերսոնը:

-Շատ լավ տպավորություն են թողնում: Այդ ֆուտբոլիստներն իսկապես տաղանդավոր են և պետք է ուժեղացնեն թիմի ներուժը: Ոմանք համարում են, որ Ռուսաստանի առաջնության մակարդակն այնքան էլ բարձր չէ, բայց ես կատեգորիկ դեմ եմ այդ կարծիքներին: Ճիշտ հակառակը. Ռուսաստանում շատ բարդ է խաղալ, քանի որ առաջնության մակարդակը բարձր է, այդ պատճառով մեր նորեկներին ժամանակ է հարկավոր ադապտացվելու համար, հատկապես, որ նրանք դեռ չեն տիրապետում ռուսերենին:

-Որ նոր էիք եկել Ռուսաստան, Դուք էլ լեզվի հետ կապված խնդիրներ ունեիք: Այժմ ինչպե՞ս են ռուսերենի հետ կապված գործերը:

-Այո, Դուք իրավացի եք. սկզբում շատ բարդ էր ռուսերենից գլուխ հանելը, բայց հիմա ոչ մի խնդիր չունեմ:

-Ի՞նչ կարծիքի եք «Զենիթի» և Դենիսովի կոնֆլիկտի մասին:

-Կատարվածին գնահատական տալն իմ գործը չէ: Դա ակումբի և ֆուտբոլիստի անձնական գործն է, նրանք էլ պետք է այդ հարցին լուծում տան:

-Ո՞ր ակումբում եք երազում երբևէ հանդես գալ:

-Ես եվրոպական 2 սիրելի ակումբ ունեմ` «Արսենալը» և «Ռեալը», բայց այժմ շատ բարդ է տվյալ գերակումբներում հանդես գալու հույս ունենալ:

-Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանի կարիերան ավարտելու որոշումն անակնկա՞լ էր Ձեր համար:

-Ես հույս ունեի, որ Սարգիսը կխաղա նվազագույնը մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Այդուհանդերձ, եթե Սաքոն նման որոշում է կայացրել, մենք պետք է հարգենք այն: Իմ կողմից ցանկանում են նրան շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է հայկական ֆուտբոլի համար: Առողջություն և անձնական կյանքում հաջողություն եմ մաղթում նրան:

-Մի քանի շաբաթից դուք հանդիպելու եք Իտալիայի ուժեղ հավաքականի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից:

-Մենք հարգում ենք Իտալիային, բայց հրաշալի գիտակցում ենք մեր հավաքականի ուժը: Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում: Հատկապես, որ սեփական հարկի տակ ենք խաղալու, իսկ մեր երկրպագուներով լի տրիբունաները կիրք և ագրեսիա կհաղորդեն խաղին:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել